Նոյեմբեր 22, 2022 18:33 Asia/Tehran
  • Նարիշկինը հայտարարել է ԱՊՀ երկրներում հակամարտություններ հրահրելու` ԱՄՆ փորձերի մասին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է ԱՊՀ տարածքում ԱՄՆ–ի ապակառուցողական գործունեության մասին։ Այս մասին նա ասել է Դուշանբե այցի ընթացքում` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է, որ իր ղեկավարած կառույցը մշտապես արձանագրում է ԱՄՆ–ի և Արևմուտքի այլ երկրների կողմից փորձեր, որոնք նպատակ ունեն ցավոտ կողմեր գտնել համագործակցության երկրներում հակամարտություններ հրահրելու նպատակով։

«Ապակառուցողական և պայթյունավտանգ գործունեության օրինակ է Ուկրաինայի իրավիճակը, որտեղ տասնամյակներ շարունակ խրախուսվում էր նացիոնալիզմն ու ռուսատյացությունը, ինչը ցավալի հետևանքների է հանգեցրել», – հավելել է Նարիշկինը։

Ըստ նրա` Արևմուտքի կործանարար աշխատանքի հետևանքով բարգավաճող Ուկրաինան վերածվեց բռնապետական ​​և կոռումպացված պետության։

Նարիշկինը կարծում է, որ այսօր ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ընդհանուր խնդիրն արևմտյան երկրների ապակառուցողական գործողություններին հակազդելն է։

armeniasputnik.am

Պիտակ