Լեհաստանի զարմանալի պատասխանը Գերմանիային Patriot համակարգի մասին
Լեհաստանը դեմ է արտահայտվել Գերմանիայի առաջարկին՝ իր տարածքում տեղակայել Patriot հրթիռային համակարգը։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, Լեհաստանը պնդում էր, որ այս երկրում «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու անհրաժեշտություն չկա, և դրա փոխարեն Գերմանիայի առաջարկած հակահրթիռային համակարգը պետք է ուղարկվի Ուկրաինա՝ այս երկրում պատերազմի պատրվակով։
Սա այն դեպքում, երբ ավելի քան 9 ամիս է, ինչ իր քաղաքական, ռազմական, տնտեսական, հասարակական ու նույնիսկ մշակութային հետևանքներով հանդերձ Ուկրաինայի պատերազմը շարունակվում է ու միաժամանակ արևմտյան երկրները շարունակում են զենք ու զինամթերք ուղարկել Ուկրաինայի համար:
Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ուժեղացնելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ նաև խթանեցին հակամարտությունները այս երկրում:
Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Ուկրաինա արեւմտյան զենք ուղարկելը միայն երկարացնում է հակամարտությունն այս երկրում և ունեննում է անկանխատեսելի հետեւանքներ։