Հունվար 31, 2023 11:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ն հերթական քայլն է արել՝ Եվրոպայում իր կենսաբանական լաբորատորիաներն ընդլայնելու ուղղությամբ

Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր կենսաբանական լաբորատորիեները տեղափոխել է Լեհաստան: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈւ միջուկային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Իգոր Կռիլովը:

Նա նշել է. «Մենք ապացույցներ ունենք, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում տեղակայված կենսաբանական զենքի արտադրության իր լաբորատորիաները տեղափոխել է եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Լեհաստան»: Կռիլովն ասել է. «Պատերազմի պատճառով ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայում իր անօրինական գործունեությունը և լաբորատորիաները տեղափոխել Արևելյան Եվրոպայի այլ երկրներ, այդ թվում՝ Լեհաստան:
Մեր տրամադրության տակ կա ավելի քան 20 հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են վկաների և այդ լաբորատորիաների հետ առնչված անձանց հարցաքննությունների արդյունքում»: ԱՄՆ-ի կողմից կենսաբանական-ռազմական լաբորատորիաների ընդլայնման մասին Մոսկվայի նախազգուշացումները հնչում են՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգությանը և համաշխարհային անվտանգությանը սպառնացող լուրջ ռիսկերը:
Չնայած ԱՄՆ-ն հանդիսանում է 1972 թվականին հաստատված և 1975 թվականից գործադրվող «Կենսաբանական զենքի կոնվենցիայի» անդամ, այդ երկիրն իրականում կենսաբանական զենքի տարբեր տեսակների մշակման առաջամարտիկներից է։
Հետխորհրդային շրջանում ԱՄՆ-ն սկսեց կենսաբանական լաբորատորիաներ բացել նախկին ԽՍՀՄ երկրներում:
Սակայն իրականում այդ լաբորատորիները, հատկապես նրանք, որ գտնվում էին Ռուսաստանի հարևաներությամբ, ինչպես՝ Ուկրաինայի դեպքում, նպատակ ունեն կենսաբանական սպառնալիք ստեղծել Մոսկվայի համար: Ավելի վաղ, զգուշացնելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինան որպես կենսաբանական զենքերի մշակման ու փորձարկման տարածք օգտագործելու կապակցությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Կիևը վերածվել է ամերիկյան արտաքին քաղաքականության գործիքի և կորցրել իր ինքնիշխանությունը: Ուկրաինայի տարածքը վերածվել է կենսաբանական զենքի փորձարկման դաշտի և այդ երկիրն այսօր լցվում է զենքով»։
Պուտինի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Մոսկվայի համար այս հարցը կարևոր նշանակություն ունի, քանի որ սպառնում է Դաշնության անվտանգությանը: Ռուսաստանը նախկինում նույնպես քննադատել է Ուկրաինայում Պենտագոնի հսկողությամբ գործող տասնյակ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայությունը, որոնք գաղտնի աշխատում էին արգելված զենքերի ստեղծման ուղղությամբ:
Մինչ Պետքարտուղարությունը հերքում է Ուկրաինայում ամերիկյան կլենսաբանական լաբորատորաների առկայության մասին մեղադրանքները, առկա փաստերը վկայում են, որ դրանք աշխատել են Պենտագոնի անմիջական վերահսկողության տակ, իսկ այդ կառույցի հետ կապված կապալառուները իրականացրել են կենսաբանական նյութերի հետ կապված նախագծեր: Այլ երկրներուի հետ կապված կենսաբանական նախագծերում ԱՄՆ-ն պայմանագրերը կնքում է քաղաքացիական կողմերի հետ, ինչը կարող է նվազեցնել այդ լաբորատորիաների հետ Պենտագոնի կապի մասին կասկածները:
Քննադատելով Ռուսաստանի հարևան երկրներում ամերիկյան կենսաբանաան լաբորատորիաների առկայությունը, Կռիլովը հավելել է. «Վաշինգտոնը ոչ թե դադարեցերլ է ռազմական նպատակներով իր կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը, այլ դրանց աշխատանքի կառավարումը փոխանցել է քաղաքացիական այլ ընկերությունների»։
Ուկրաինայի պատերազմի պատճառով, այդ երկրում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետագա աշխատանքն անհնար էր, ուստի ԱՄՆ-ն դրանք տեղափոխել է Լեհաստան:

Պիտակ