Թուրքիան սկսել է գազ մատակարարել Բուլղարիա
https://parstoday.ir/hy/news/world-i197288-Թուրքիան_սկսել_է_գազ_մատակարարել_Բուլղարիա
Թուրքիան Բուլղարիա է մատակարարել բնական գազի առաջին խմբաքանակը՝ երկու երկրների միջև կնքված 13 տարվա էներգետիկ պայմանագրի շրջանակներում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 13, 2023 10:24 Asia/Tehran
  • Թուրքիան սկսել է գազ մատակարարել Բուլղարիա

Թուրքիան Բուլղարիա է մատակարարել բնական գազի առաջին խմբաքանակը՝ երկու երկրների միջև կնքված 13 տարվա էներգետիկ պայմանագրի շրջանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գազի ծավալը, որն ի սկզբանե կմատակարարվի Բուլղարիա, կկազմի մոտ 55 միլիոն խորանարդ մետր, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան նախատեսում է տարեկան մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել հարևան երկիր:

Թուրքիան և Բուլղարիան հունվարի 3-ին համաձայնագիր են ստորագրել, որով Բուլղարիան 13 տարի ժամկետով Թուրքիայի տարածքով տարեկան կստանա մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ։

armenpress.am