Ապրիլ 14, 2023 11:14 Asia/Tehran
  • Սամարղանդում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը, ինչի մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Սամարղանդի Կոնգրես-կենտրոն են ժամանել Համագործակցության երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Ինչպես հայտնում է հայտնում է Sputnik Ուզբեկստանը, գագաթնաժողովի օրակարգում 10 հարց կա, որոնք վերաբերում են ԱՊՀ տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտներին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակելու միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ։

Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծվել է ԽՍՀՄ–ի փլուզումից հետո` 1991 թվականի դեկտեմբերին։ Հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան։ Միջազգային միավորման կազմում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

2023  թվականին ԱՊՀ նախագահող երկիրը Ղրղզստանն է։

armenpress.am

 

Պիտակ