Ապրիլ 20, 2023 11:06 Asia/Tehran
  •  Արեւմուտքն ԱՊՀ-ի երկրներում իրավիճակն ապակայունացնելու սադրանքներ է պատրաստում. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, որ Արեւմուտքի երկրները սադրանքներ են պատրաստում՝ ԱՊՀ տարածքում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հարցազրույցում։

«Այդպիսի տվյալներ, ցավոք, կան»,- ասել է Լեբեդեւը՝ պատասխանելով ԱՊՀ-ում նման տեղեկության առկայության մասին հարցին։

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի երկրներում իրավիճակն ապակայունացնելու փորձերն «ակնհայտ են եւ չեն թաքցվում»։

Գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ն կպահպանվի դեռ երկար տարիներ։ Նա նշել է, որ ԱՊՀ-ի երկրները հարեւաններ են, որոնք «դատապարտված են կողք կողքի ապրելու», ընդ որում՝ սերտորեն փոխգործակցելով։

Լեբեդեւի կարծիքով՝ ԱՊՀ-ի հետ Ուկրաինայի կապերի խզումը չի հանգեցնում ոչ մի լավ բանի ոչ Համագործակցության, ոչ հենց այդ երկրի համար։

news.am

Պիտակ