Մեկնաբանություն- Սաուդյան Արաբիայի մեծ «ոչ»-ն ԱՄՆ-ին
Asas Media կայքը, մի հոդվածում վկայակոչելով տեղյակ աղբյուրների, հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները վերջին օրերին այդ երկիր այցելած ամերիկյան պատվիրակություններին ասել են, որ չեն պատրաստվում փոխել Իրանի հետ հարաբերությունների կարգավորման որոշումը:
Այս կապակցությամբ երկու հարց է առաջանում.
Նախ՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն դեմ Իրանի հետ Էր Ռիադի հարաբերությունների կարգավորմանը և Դիմադրության առանցքին և ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան տարիներ տևած կախվածությունից հետո մերժում ԱՄՆ-ի պահանջը։
Պատասխանները մի քանիսն են:
Նախ պետք է նշել, որ այս կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն ազդված է Սիոնիստական ռեժիմի շահերից, որի նպատակը Դիմադրության առանցքը ոչնչացնելն է: Սակայն Իրանն ու Դիմադրության առանցքը հաղթել են, իսկ Թեհրանի ու Էր Ռիադի հարաբերությունների կարգավորումն ավելի կամրապնդի այդ հաղթանակը:
Երկրորդ հերթին՝ ԱՄՆ-ում աշխատում են Սիոնիստական ռեժիմի հետ արաբարական երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, փորձելով այդպիսով լրացնել Արևմտյան Ասիայիում իրենց քաղաքականությունը փոխելու և Արևելյան Ասիայում Չինաստանին զսպելու վրա կենտրոնանալու արդյունքում առաջացած բացը: Սակայն ստեղծված իրավիճակում Վաշինգտոնը ստիպված է շարունակել իր ներկայությունը այս տարածաշրջանում և այդպիսով գերադասել Սիոնիստական ռեժիմի շահերը սեփական շահերից, ինչպես եղել է նախկինում։
Սաուդյան Արաբիայի կապակցությամբ պետք է նշել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նավթ՝ անվտանգության դիմաց փոխգործակցության արդյունքում, Էր Ռիադի ու Վաշինգտոնի հարաբերությունները խորացել էին: Սակայն երբ վերջին տարիներին ԱՄՆ-ում սկսեցին նավթ արդյունահանել և Սաուդյան Արաբիայի նավթից կախվածությունը թուլացավ, 2001թ հարձակումից հետո ԱՄՆ-ն մեղադրանք ուղղեց սաուդացիների դեմ և այդ հարձակման վերաբերյալ գաղտնի պահվող փաստերը դարձան Ռիադին շանտաժի ենթարկելու հնարավորություն: Եվ այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:
Երրորդ հերթին Իրանը և Դիմադրության առանցքը հաղթահարեցին բոլոր դավադրությունները և հաղթեցին: Իսկ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ Սաուդյան Արաբիայի համագործակցության ծախսերն օրեցոր աճում են: Դրան պետք է գումարել նաև Եմենում, Իրաքում, Լիբանանում ու Սիրիայում Սաուդյան Արաբիայի կորցրած միլիարդավոր դոլարների հասնող նավթային կապիտալը:
Չորրորդ հերթին պետք է նշել, որ Սաուդյան Արաբիայում հասկացել են, որ ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիան անկում է ապրում իսկ փոխարենն աճում է այդ երկրի մրցակիցների՝ Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը: Հետևաբար Ռիադում որդեգրել են դեպի Արևելք քաղաքականությունը: Պետք է նշել նաև, որ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը տեղի է ունեցել Չինաստանի միօջնորդությամբ:
Վերոնշյալ գործոնների պատճառով է որ Սաուդյան Արաբիան մերժում է Իրանից ու Դիմադրության առանցքից հեռու մնալու Վաշինգտոնի պահանջը և հաշվի առնելով այդ գործոնների ռազմավարական բնույթը, դժվար թե որոշումը փոխվի անգամ եթե ԱՄՆ-ում իշխանության գան հանրապետականները: Իսկ պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան վերջին տասնամյակների ընթացքում տեսել է ԱՄՆ-ի երկու կուսակցությունների գործելաոճը և հասկացել, որ դրանք երկուսն էլ Ռիադին որպես գործիք են օգտագործում, պարզապես շանտաժի մեթոդներն են տարբեր: