Մայիս 20, 2023 16:07 Asia/Tehran
  • Սերբիայի նախագահն զգուշացրել է  «գունավոր հեղափոխության» դավադրության  կապակցությամբ

Սերբիայի նախագահը զգուշացրել է Բելգրադում այսպես կոչված բռնության դեմ հանրահավաքներին արտաքին միջամտության և գունավոր հեղափոխության դավադրության կապակցությամբ։

Սույն թվականի մայիսի սկզբին Սերբիայում 17 մարդ, այդ թվում՝ ութ երեխաներ, սպանվեցին երկու զանգվածային հրաձգության հետևանքով, և այդ ժամանակվանից ի վեր երկրի մայրաքաղաքն ականատես է եղել իրարահաջորդող ցույցերի։

Ուրբաթ օրը՝ մայիսի 19-ին, հազարավոր ցուցարարներ մի խումբ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ միասին ցույց են անցկացրել Բելգրադում՝ պահանջելով Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչի, ինչպես նաև երկրի հետախուզական գործակալության ղեկավար Ալեքսանդր Վոլինի հրաժարականը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է. -«Արևմուտքը խնդիրներ է առաջացրել Սերբիայի համար այն բանից հետո, երբ Բելգրադը հրաժարվեց Կոսովոն սկուտեղի վրա հանձնել նրանց»:

Վուչիչը  հավելել. -«Ես տեղեկություն եմ ստացել արևելյան մեր դաշնակից ծառայություններից, որոնց համաձայն՝ ցույցերը գունավոր հեղափոխություններ սկսելու փորձեր են։

Վուչիչի խոսքով՝ Սերբիան հոգնել է արևմուտքցիների հեղափոխություններից։ Սերբիան նաև հոգնել է օտարների ազդեցության տակ այդ գործակալների մուտքից ու սերբական ամեն ինչի ոչնչացումից։

Պիտակ