Փետրվար 11, 2023 16:59 Asia/Tehran
  • ՌԴ-ի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ԱԳ նախարարին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ

ՌԴ ԱԳ նախարարը Իրանի արտգործնախարարին հղած ուղերձում շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի և Ազգային տոնի կապակցությամբ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի և Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարիդրացիության ավանդույթի վրա և ընթանում են զարգացման ճանապարհով։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ երկկողմ և միջազգային հարցերում Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերություններն ու փոխգործակցությունը կընդլայնվեն։

Մինչ այժմ Հայաստանի, Վրաստանի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Ռումինիայի, Վենեսուելայիմ Ալժիրի, Ղրղզստանի և Կուբայի ԱԳ նախարարները, և Աֆղանստանի ժամանակավոր վարչակազմի ղեկավարը  առանձին ուղերձներով շնորհավորել են Իրանի արտգործնախարարին Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ։ 

 

Պիտակ