Նալբանդյանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը
(last modified Fri, 03 Jun 2016 06:13:07 GMT )
Հունիս 03, 2016 10:43 Asia/Tehran
  • Նալբանդյանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվեցին զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները։

Կարևորվեց մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար։

Պիտակ