Մայիս 24, 2023 11:12 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել մահացու համավարակի, որն ավելի սարսափելի կլինի, քան Covid-ը

Նոր համավարակի սպառնալիքը, որը շատ ավելի վտանգավոր է, քան Covid-ը, չի կարելի բացառել:

Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան խորհրդաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Վարակի (կորոնավիրուսի. խմբ) մեկ այլ տարբերակի առաջացումը, որը կարող է հանգեցնել հիվանդության և մահվան նոր բռնկումների, առկա է։ Առկա է նաև նոր պաթոգենի առաջացման վտանգը՝ է՛լ ավելի մահացու ներուժով»,– ասել է ԱՀԿ ղեկավարը։

Գեբրեյեսուսը ամբողջ աշխարհին կոչ է արել պատրաստ լինել ապագայում այդ սպառնալիքի դիմակայմանը։

Հիշեցնենք` ԱՀԿ-ն ավելի վաղ չեղարկել էր Covid-19 գլոբալ համաճարակը, որը հայտարարվել էր 2020 թվականին։

armeniasputnik.am

Պիտակ