Մայիս 25, 2023 11:43 Asia/Tehran
  • Ալիևն առաջին անգամ ներկա կգտնվի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ տեսակապով միջոցառմանը կմիանան Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդներ Շավքաթ Միրզիյոևը և Էմոմալի Ռահմոնը:

Պեսկովը նաև հաստատել է, որ Պուտինն այսօր առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև կկայանա առաջնորդների եռակողմ հանդիպումը:

Ակնկալում ենք, որ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում. Պեսկով

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության զարգացման հարցերին. Կրեմլի մեծ պալատում ԵԱՏՄ երկրների ղեկավարները գագաթնաժողով կանցկացնեն:

armeniasputnik.am

 

Պիտակ