Մայիս 25, 2023 18:45 Asia/Tehran
  • Պուտինը գագաթնաժողովից հետո ԵԱՏՄ գործընկերների հետ 13 փաստաթուղթ է ստորագրել. մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի մասնակիցներն ամփոփիչ փաստաթղթեր են ստորագրել: Փաստաթղթերի ցուցակը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Փաստաթղթերը 13-ն են։ Դրանց թվում են ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման ծրագրերի իրականացման և միության անդամ պետությունների կողմից 2021-2022 թվականներին առևտրի ծառայությունների կարգավորման, հիմնադրման և գործունեության կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին կարգադրությունները։

Ստորագրվել է նաև արձանագրություն, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարված փոփոխություններով ԵԱՏՄ մասնակից պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Ստորագրված փաստաթղթերի ցանկը եզրափակում է ԵՏԲԽ հերթական նիստի անցկացման տեղի և ժամի մասին կարգադրությունը:

Ընդլայնված նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):

armeniasputnik.am

Պիտակ