Թուրքական նավթային կորպորացիան Ադրբեջանում ավելի քան 15 մլրդ դոլար է ներդրել
https://parstoday.ir/hy/news/world-i200618-Թուրքական_նավթային_կորպորացիան_Ադրբեջանում_ավելի_քան_15_մլրդ_դոլար_է_ներդրել
Թուրքական նավթային կորպորացիան (TPAO) նպատակ ունի զարգացնել նոր նախագծեր եւ ընդլայնել կապերը Կասպյան տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2023 15:02 Asia/Tehran
  • Թուրքական նավթային կորպորացիան Ադրբեջանում ավելի քան 15 մլրդ դոլար է ներդրել

Թուրքական նավթային կորպորացիան (TPAO) նպատակ ունի զարգացնել նոր նախագծեր եւ ընդլայնել կապերը Կասպյան տարածաշրջանում:

Այս մասին հայտարարել է TPAO-ի գլխավոր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը, փոխանցում է Anadolu-ն։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի անկախության տարիներին TPAO-ն ներդրումներ է կատարել Ադրբեջանի էներգետիկ ոլորտում՝ իրականացնելով կարեւոր նախագծեր։ «Թուրքիան այսօր էլ ակտիվ մասնակցություն է ունենում Ադրբեջանի նավթային եւ գազային խոշոր նախագծերում։ Ներդրումների չափը գերազանցում է 15 մլրդ դոլարը։ Մենք ձգտում ենք ոչ միայն զարգացնել գործընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ, այլեւ մասնակցել նոր նախագծերի՝ դրանով իսկ ամրապնդելով կապերը երկրների միջեւ»,-ասել է նա։

Ապա Բիլգինն ուշադրություն է հրավիրել Սեւ ծովում գազի խոշոր հանքավայրի մշակման վրա։ «Մենք միայն ճանապարհի սկզբում ենք։ Գազի արդյունահանումն արդեն սկսվել է։ Նախագծի իրականացումը շարունակվում է»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ առաջին փուլում արդյունահանումը կկազմի 10 մլրդ խմ։ «Երկրորդ փուլն ուղղված է «Սաքարիա» հանքավայրից գազի արդյունահանման կրկնապատկմանը։ Հետագայում արդյունահանումը կհասցնենք տարեկան 40 միլիարդի»,-ասել է նա։

news.am