ԱՄՆ-ն աջակցում է Իրան-Իրաք սահմանին տեղակայված ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i200800-ԱՄՆ_ն_աջակցում_է_Իրան_Իրաք_սահմանին_տեղակայված_ահաբեկիչներին
Al-Malouma լրատվական կայքն անդրադառնալով Իրան-Իրաք սահմանին տեղակայված ահաբեկիչներին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությանը, գրել է. «Քանի որ ԱՄՆ-ն նույնպես հետևում է Բրիտանիայի վարած՝ «բաժանիր և տիրիր» քաղաքականությանը, հետևաբար այդ երկիրն անկարգություններ ու հակամարտություններ է հրահրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2023 08:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն աջակցում է Իրան-Իրաք սահմանին տեղակայված ահաբեկիչներին

Al-Malouma լրատվական կայքն անդրադառնալով Իրան-Իրաք սահմանին տեղակայված ահաբեկիչներին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությանը, գրել է. «Քանի որ ԱՄՆ-ն նույնպես հետևում է Բրիտանիայի վարած՝ «բաժանիր և տիրիր» քաղաքականությանը, հետևաբար այդ երկիրն անկարգություններ ու հակամարտություններ է հրահրում:

Նշելով, որ ԱՄՆ-ն տարբեր ճանապարհներով աջակցում է Իրանի և Իրաքյան Քուրդիստանի սահմանի մոտ գործող 6 ահաբեկչական խմբավորումների, կայքը հավելում է. «ԱՄՆ-ն այդ խմբավորումների միջոցով փորձում է այս տարածաշրջանում հակամարտություններ հրահրել»:

Հարկ է նշել, որ Իրաքի Սահմանադրությունն արգելում է բոլոր խմբավորումներին երկրի տարածքից որևէ գործողություն իրականացնել հարևան երկրների դեմ:

Al-Malouma կայքը գրում է, որ Վաշինգտոնը խաղում է Քուրդիստանի անվտանգության հետ և ահաբեկչական խմբավորումներին աջակցելով ու տարբեր կարգախոսներ վանբկարկելով, այդ տարածքը տանում դեպի վտանգավոր կետ։