Համաշխարհային բանկն Իրանի համար տնետսական աճ է կանխատեսել
https://parstoday.ir/hy/news/world-i200884-Համաշխարհային_բանկն_Իրանի_համար_տնետսական_աճ_է_կանխատեսել
Համաշխարհային բանկն իր վերջին զեկույցում Իրանի համար այս տրի 2.23 տոկոս տնտեսական աճ է կանխպատեսել ինչը հավասար է Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների միջին տնտեսական աճին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2023 06:12 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկն Իրանի համար տնետսական աճ է կանխատեսել

Համաշխարհային բանկն իր վերջին զեկույցում Իրանի համար այս տրի 2.23 տոկոս տնտեսական աճ է կանխպատեսել ինչը հավասար է Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների միջին տնտեսական աճին:

Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տնտեսությունների միջին աճը 2022 թվականին կազմել է 5,9%: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023 թվականին այս ցուցանիշը կնվազի մինչև 2,2%։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2022 թվականին Իրանի տնտեսությունը կունենա 2,9 տոկոս տնտեսական աճ։
2023 թվականին Իրանի տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային բանկի կանխատեսումը հունվարի զեկույցի համեմատ չի փոխվել։
Զեկույցում կանխատեսվում է նաև, որ նավթի միջին գինը 2023 թվականին կկազմի 80 դոլար։ Նախորդ տարի նավթի միջին գինը կազմել է 99,8 դոլար։
Իրանը, որդեգրելով համագործակցության քաղաքականություն և զարգացնելով տնտեսական հարաբերությունները իր հարևանների հետ, հատկապես ապրանքների տարանցման միջոցով, կարողացել է բարելավել իր տնտեսական հեռանկարները։