ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրներ դեմ են դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը
(last modified Mon, 12 Jun 2023 07:10:28 GMT )
Հունիս 12, 2023 10:40 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրներ դեմ են դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը

ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրներ դեմ են դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը: Հարկ է նշել, որ անգամ մեկ երկրի ընդդիմության դեպքում, Կիևը չի կարող անդամակցել դաշինքին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի տեղակալ Իգոր Ժուկովան կիրակի օրը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրներից 11-ը դեմ են Կիևի անդամակցությանը: 
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիան Սմիթն  ասել էր. «Դաշինքին միանալու Ուկրաինայի շանսերը փոքր են»: 
Վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինան չի կարող միանալ դաշինքին, քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի հետ պատերազմը։ 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը Մոսկվայի համար «կարմիր գիծ» է։
Ռուսաստանը, որը ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելք համարում է իր անվտանգության դեմ ուղղված գլխավոր սպառնալիքը, հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմի հիմնական պատճառներից մեկը Կիևի այդ ցանկությունն է: 
Մինչ ՆԱՏՕ-ն չի հաստատում   Ուկրաինայի անդամակցությունը, մյուս կողմից զինում է Կիևին, պատճառ դառնալով, որպեսզի պատերազմը շարունակվի  և ավելի շատ զինվորներ ու խաղաղ բնակիչներ  զոհվեն։