Վաղը Բաքվում կգումարվի ադրբեջանա-իրանական ռազմական հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i205750-Վաղը_Բաքվում_կգումարվի_ադրբեջանա_իրանական_ռազմական_հանձնաժողովի_նիստը
Բաքվում կգումարվի ադրբեջանա-իրանական ռազմական հանձնաժողովի նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 16:13 Asia/Tehran
  • Վաղը Բաքվում կգումարվի ադրբեջանա-իրանական ռազմական հանձնաժողովի նիստը

Բաքվում կգումարվի ադրբեջանա-իրանական ռազմական հանձնաժողովի նիստը:

Վաղը Բաքվում գումարվելու է ադրբեջանա-իրանական միացյալ ռազմական հանձնաժողովի նիստը։ Այդ մասին հաղորդել է Tasnim իրանական լրատվական գործակալությունը:

Միջոցառմանը մասնակցելու համար Բաքու կժամանի Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը, որի կազմում կլինի պաշտպանության փոխնախարար, բրիգադի գեներալ Մեհդի Ֆարհին։

Կողմերը կքննարկեն ռազմական և պաշտպանական բնագավառներում համագործակցության ամրապնդման հարցերը: