Bloomberg. Աշխարհի նավթավերամշակման գործարաններն անզոր են բավարար քանակությամբ դիզելային վառելիք արտադրել
(last modified Sun, 17 Sep 2023 14:37:02 GMT )
Սեպտեմբեր 17, 2023 18:07 Asia/Tehran
  • Bloomberg. Աշխարհի նավթավերամշակման գործարաններն անզոր են բավարար քանակությամբ դիզելային վառելիք արտադրել

Աշխարհի նավթավերամշակման գործարանները չեն կարողանում բավարար քանակությամբ դիզելային վառելիք արտադրել՝ բացելով նոր արժեզրկման ճակատ և տնտեսությունը զրկելով վառելիքից, որը սնում է ինչպես արդյունաբերությունը, այնպես էլ տրանսպորտը, գրում է Bloomberg-ը։

Մինչ նավթի ֆյուչերսները սրընթաց աճում են՝ ուրբաթ օրը Լոնդոնում դրանք վաճառվում էին մեկ բարելի դիմաց 95 դոլարից մի փոքր ցածր գնով, այս ամենը դալկանում է՝ համեմատած դիզելային վառելիքի գների աճի հետ: Հինգշաբթի օրը ԱՄՆ գները բարձրացան 140 դոլարից՝ հասնելով տարվա այս եղանակի ռեկորդային ամենաբարձր մակարդակին: Ամառվանից Եվրոպայում նույն ցուցանիշն աճել է 60%-ով։

Եվ ամեն ինչ կարող է ավելի վատանալ: Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը փակել են անմշակ նավթի արտադրման ծորակները՝  որն ավելի հարուստ է դիզվառելիքով։ Սեպտեմբերի 5-ին երկու երկրները՝ ՕՊԵԿ+ դաշինքի առաջնորդները, հայտարարեցին, որ երկարաձգելու են այդ սահմանափակումները մինչև տարեվերջ, մի շրջան, երբ վառելիքի պահանջարկը սովորաբար աճում է, նշում է լրատվամիջոցը։ 

«Մենք ռիսկի ենք դիմում բախվել  շուկայի շարունակվող լարվածությանը, հատկապես թորվածքների հարցում, ձմռան ամիսներին, - ասել է Միջազգային էներգետիկ գործակալության նավթային  շուկայի բաժնի ղեկավար Թորիլ Բոսոնին:- Նավթավերամշակման գործարանները ամեն կերպ փորձում են հետ չմնալ»։

news.am