Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք շահագործումը
Նյու Յորքում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանը հանդիպման ժամանակ նշել է «Միջին միջանցքի» իրագործման կարևորությունը և հույս հայտնել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք շահագործումը շուտափույթ կսկսի։
Նա նաև նշել է Վրաստանում FETÖ-ի դպրոցների փակման և դրանց ակտիվների սառեցման կարևորությունը և բարձր է գնահատել վրացական վարչակազմի քայլերն այս ուղղությամբ։

tert.am