Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i206756-Պեսկովն_արձագանքել_է_Արցախի_Հանրապետության_գոյության_դադարեցման_մասին_հայտարարությանը
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարևորագույն ասպեկտը մարդասիրական է, Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Արցախի Հանրապետության իշխանությունների՝ հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 14:23 Asia/Tehran
  • Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարևորագույն ասպեկտը մարդասիրական է, Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Արցախի Հանրապետության իշխանությունների՝ հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, մարդասիրական ասպեկտը, դա ամենակարևորն է։ Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց: Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին ցուցաբերվում է աջակցություն»,- ասել է Պեսկովը։

«Հատկանշական է, որ այդ հրապարակված տեքստի (Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը-Tert.am) երկրորդ կետում խոսքը պայմանավորվածության  համաձայն՝ բնակչության վերաինտեգրման պայմաններին ծանոթանալու անհրաժեշտության մասին է», - շարունակել է Պեսկովը:

«Ռուսաստանը նույնպես կշարունակի կապի մեջ մնալ Ադրբեջանի իշխանությունների հետ և Բաքվի ուշադրությունը հրավիրել խնդրի հումանիտար ասպեկտների վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է Արցախի Հանրապետության գոյությունը։

«Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել պետական ենթակայության բոլոր հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ»,- ասված է փաստաթղթում։ Իսկ Արցախի բնակչությունը պետք է ծանոթանա Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման պայմաններին, որպեսզի ինքնուրույն որոշի վերադառնա՞լ կամ մնա՞լ Ղարաբաղի տարածքում։

tert.am