Հոկտեմբեր 27, 2023 19:35 Asia/Tehran
  •  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ավելի քան 20 փաստաթուղթ է ստորագրվել

Հոկտեմբերի 26-ին Բիշքեկում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է 22 փաստաթուղթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է  ՏԱՍՍ-ը, այս մասին   հայտնել  է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝  հանդիպման արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման, 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ 80-ամյակի  նախապատրաստման և տոնակատարության, հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության իրադարձությունների, գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության, վերականգնողական ծրագրերի և  ուրանի հանքարդյունաբերությունից տուժած տարածքների  վերականգնման վերաբերյալ։ Այդ թվում կան նաև փաստաթղթեր 2024 թվականին կամավորական շարժման տարվա անցկացման գործողությունների ծրագրի և ԱՊՀ առաջնության մասին։

Ստորագրվել է 9-ը փաստաթուղթ ֆինանսական աջակցության վերաբերյալ։

armenpress.am

Պիտակ