Սպիտակ տան ստաժորների քննադատական նամակը Բայդենին. Մենք չենք լռում Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության դեմ
Սպիտակ տան ստաժորները իրենց բաց նամակում մեղադրել են ԱՄՆ նախագահին՝ Գազայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ժողովրդի պահանջն անտեսելու համար։
NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված այս նամակում ասվում է. «Այսուհետ մենք չենք լռելու Պաղեստինի ժողովրդի շարունակվող ցեղասպանության նկատմամբ»։
Նամակում նաև նշված է. «Մենք այսօր որոշումներ կայացնողը չենք, բայց մենք ցանկանում ենք լինել ապագայի առաջնորդները և չենք մոռանա, թե ինչպես են անտեսվել այս պահանջներն ու կոչերը»:
Թեև այս օրերին աշխարհի շատ երկրների ժողովուրդները դատապարտում են Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ոճրագործությունները, սակայն ԱՄՆ-ն, ի հեճուկս մարդու իրավունքներն աջակցելու իր կեղծ պնդումներին, շարունակում է խստորեն աջակցել սիոնիստների հանցագործությունները։