Հունիս 11, 2016 22:09 Asia/Tehran
  • Իսպանիայի Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մերիդա քաղաքը հունիսի 9-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին:

Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-1923 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Պիտակ