Փետրվար 09, 2024 11:44 Asia/Tehran
  • «Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը

Փետրվարի 7-ին կայացած նախագահական արտահերթ ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

«Ինձ թվում է, որ այս հաղթանակի շնորհիվ լրացուցիչ ջանքեր կգործադրվեն բանակցային գործընթացում (Հայաստանի և Ադրբեջանի միջև - ՏԱՍՍ)։  ԱՊՀ բոլոր երկրները չափազանց շահագրգռված են խաղաղության վերականգնման այս գործընթացի հաջող ավարտով»,- ասել է Լեբեդևը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին և փորձում է նպաստել խաղաղության վերականգնմանը։ Նա նաև հավելել է, որ գործընթացին միացել են նաև տարածաշրջանի այլ երկրներ։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանում կայունություն է անհրաժեշտ։ Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է Հարավային Կովկասում խաղաղությունը հուսալի դարձնել»,- նման տարօրինակ հայտարարություն է արել ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն էր, որ 2020 թվականի աշնանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, իսկ երեք տարի անց կազմակերպեց էթնիկ զտումներ։

news.am

Պիտակ