Կովկասագետ. Եվրոպան փորձում է նվազեցնել Կովկասում ռուսական ազդեցությունը
(last modified Fri, 23 Feb 2024 07:36:01 GMT )
Փետրվար 23, 2024 11:06 Asia/Tehran
  • Կովկասագետ. Եվրոպան փորձում է նվազեցնել  Կովկասում ռուսական ազդեցությունը

Նշելով, որ Եվրոպան վարում է Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու քաղաքականություն, Կովկասի հարցերով փորձագետ Ղասեմ Մոմենին ասել է․ «Ռուսները չեն ցանկանում, որ Արևմուտքը և հատկապես ՆԱՏՕ-ն հայտնվեն իրենց ավանդական ազդեցության ոլորտում»։

ILNA-ի հետ հարցազրույցում, Մոմենին ասել է․ «Օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, եվրոպացիները փորձում են նախ ներգրավվել Զանգեզուրի միջանցքում, այնուհետև նավզեցնել Կովկասում ռուսական ազդեցությունը։ Հայաստանը վերջերս դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։ Իսկ դա նշանակում է, որ եթե ՌԴ նախագահը այցելն այցելի այդ երկիր,  Երևանը պետք է ձերբակալի նրան և հանձնի Միջազգային քրեական դատարան»։

Նա նշել է․ «Այս գործընթացը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ճնշման լծակ, ինչին  ռուսները դեմ են արտահայտվել։ Իսկ ՀՀ վարչապետը, ճնշում գործադրելով Արևմուտքի վրա և հեռանալով Ռուսաստանից, փորձում է ավելի շատ աջակցություն ստանալ Եվրոպայից ու ԱՄՆ-ից։ Դա նրան ինչ որ չափով հաջողվել է։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանի ռազմական ենթակառուցվածխքներն ինչպես նաև բանակի վերապատրաստման ծրագրերը, համապատասխանում են ռուսական չափանիշներին։ Եվ հօգուտ Արևմուտքի այս ընթացքը փոխելը ծախսատար կլինի Երևանի համար։ Կարծում եմ Մյունխնեի համաժողովը հնարավորություն էր՝ Հայաստանին Ռուաստանից ավելի հեռացնելու և Ադրբեջանին մոտեցնելու համար, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի։ Սակայն երկու երկրների միջև կան բազմաթիվ տարաձայնություններ, որոնցից մեկը վերաբերվում է Զանգեզուրի միջանցքին»։

Փորձագետի խոսքով․ «Այս ամենով հանդերձ, ռուսները սեփական շահն են հետապնդում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Հարկ է նշել, որ Ռուսաստանում ապրում է  մոտ 4 միլիոն հայ, իսկ Հայաստանում գործում է ռուսական ռազմաբազա։ Հետևաբար, եթե Մոսկվան Հայաստանի կողմից վտանգ զգա, կխառնի հավասարումները։ Հաշվի առնելով համաշխարհային ներկա իրավիճակը, ռուսները չեն ցանկանում, որ Արևմուտքը և հատկապես ՆԱՏՕ-ն հայտնվեն իրենց ավանդական ազդեցության ոլորտում»։