Հունիս 12, 2016 19:49 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի մահապարտները լիբիական Սիրտ քաղաքում 3 ավտոմեքենա են պայթեցրել

Մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մահապարտների կողմից ղեկավարվող ականապատ ավտոմեքենաներով 3 հարձակում են կատարել լիբիական Սիրտ քաղաքում:

BBC-ի հաղորդմամբ՝ թիրախը Լիբիայի նոր կառավարության դաշնակից ուժերն էին:

Ըստ Լիբիայի իշխանությունների ներկայացուցչի՝ վիրավորվել են մի շարք աշխարհազորայիններ:

«Իսլամական պետության» կողմից նախորդ տարի գրավված Սիրտում փողոցային կատաղի մարտեր են ընթանում: Կառավաական զորքերը փորձում են քաղաքից դուրս մղել ահաբեկիչներին, ովքեր ամրապնդվել են կենտրոնական շրջաններում:

http://www.pastinfo.am/

12/6/2016

Պիտակ