Մարդու իրավունքների խորհրդի նիստում ունեցած ելույթում, Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել կանխել ցեղասպանության՝ սովորական երևույթ դառնալը
(last modified Mon, 26 Feb 2024 14:42:05 GMT )
Փետրվար 26, 2024 18:12 Asia/Tehran

Ժնևում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով Գազայում Իսրայելի իրկանացրած հանցագործություններին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Եկեք այսօր, այս կարևոր հանդիպմանը, թույլ չտանք, որ ցեղասպանությունն ու նողկալի հանցագործությունները սովորական երևույթի վերածվեն»։

Նա նշել է, որ Մարդու իրավունքների խորհուրդն Իսրայելին ու նրա աջակիցներին պետք է պատասխանատվության ենթարկի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Աբդոլլահյանն ասել է․ «Աշխարհը կանգնած է աամենաամոթալի հումանիտար ու բարոյական ճգնաժամի առաջ, որը պաղեստինցիների ինքորոշման իրավունքի 8 տասնամյակ շարունակվող ոտնահարման արդյունքն է։ ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների աջակցությունն Իսրայելին, մեղսակցություն է ցեղասպանության մեջ»։ 
Տարբեր երկրների դեմ կիրառվող միակողմանի պատժամիջոցները համարելով անօրինական և մարդկության դեմ ուղղված հանցագործություն, Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Իրանի հիմնարար քաղաքականությունը մշտապես հիմնված է փոխգործակցության, երկխոսության և համագործակցության վրա։ Իրանի արտաքին քաղաքականության առանցքում համագործակցությանը և փոխգործակցությանը երկրի հավատարմությունն է, հատկապես մարդու իրավունքների ոլորտում։ Իրանը կգործադրի բոլոր ջանքերը՝ կրոնական արժեքներով և Սահմանադրությամբ սահմանված մարդու իրավունքները պաշտպանելու համար»։
Անդրադառնալով մարդու իրավունքների պատրվակով Իրանի դեմ գործադրվող քաղաքական ճնշումներին, Աբդոլլահյանն ասել է․ «Ճշմարտության փնտրտուքի պատրավակով իմ երկրին պարտադրված մեխանիզմներն անտրամաբանական են և միջազգային առումով չունեն իրավական հիմք։ Դրանք գործիքներ են՝ մարդու իրավունքների հարցը չարաշահելու և քաղաքական ճնշում գորածդրելու համար»։