Guardian, Associated Press և Washington Post. Պաղեստինցի երեխաները երեխաներ չեն!
Tumblr սոցիալական ցանցի օգտատերերից մեկն անդրադառնալով արևմտյան որոշ լրատվամիջոցներում պաղեստինցի երեխաների մասին արտահայտություններում երեխա բառը չկիրառելուն, գրել է․ «Պաղեստինցիներին որպես անմարդկային բնույթ ունեցողներ բնութագրելով, այդ լրատվամիջոցները մեղսակից են նրանց սպանությանը։
Եթե այս լրատվամիջոցները չեն կարող երեխաներին երեխա անվանել, ապա իրականում ի՞նչ են մտածում նրանց մասին»:
Օգտատերը գրառմանը կցել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ հայտնի լրատվամիջոցները, ինչպիսիք են Associated Press-ը, Guardian-ը և Washington Post-ը, երեխաների մասին խոսելիս օգտագործում են ոչ թե երեխա բառն այլ «18 տարեկանից ցածր անձ» արտահայտությունը և փոխանակ նշելու, որ նրանց սպանում են, կիրառում են մահանալ բառը։
Իսրայելական ռեժիմի կեղծ գոյության սկզբից մինչ օրս հազարավոր անմեղ պաղեստինցիներ նահատակվել, վիրավորվել են, միլիոնավոր ուրիշներ՝ տեղահանվել։
Իսկ որոշ արևմտյան լրատվամիջոցներ, լուսաբանելով, բարձրացնել այս հակամարդկային քաղաքականությունը, ճանապարհ են հարթել այս ռեժիմի կողմից ավելի շատ հանցագործություններ իրականացնելու համար: