Մարտ 27, 2024 17:15 Asia/Tehran
  • Իրանն ԱՀԿ-ին կոչ է արել չեղարկել Սիոնիստական ռեժիմի անդամակցությունը

Իրանի բժշկական համակարգի կազմակերպության ղեկավարն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կոչ է արել Գազայի հատվածում արտակարգ դրություն հայտարարել և հնարավորինս շուտ դադարեցնել կազմակերպությանըւ Սիոնիստական ռեժիմի անդամակցությունը։

ԻՍՆԱ-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Գազայի հատվածի Ալ-Շաֆաի հիվանդանոցում Սիոնիստական ռեժիմի բանակի իրականացրած ռազմական գործողությանը և մարդկանց հոգեկան առողջությանը հասցված վնասին,  Մուհամմեդ Ռաիսզադեն ասել է․ «Նկատի ունենալով Ալ-Շաֆաի հիվանդանոցի վրա իրականացված անմարդկային հարձակումը և վիրավորների սպանությունը՝ ԱՀԿ-ն պետք է համապատասխան դիրքորոշում հայտնի այդ կապակցությամբ»։
Նա հավելել է․ «Իսրայելի ցեղասպան ռեժիմը խախտել է բոլոր միջազգային պայմանագրերը և հատկապես Ժնևի միջազգային կոնվենցիան։  Միջազգային հանրությանը կոչ ենք անում  հաշվի առնել հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում և շտապօգնության մեքենաներում կանանց, երեխաների և քաղաքացիական անձանց նկատմամբ Սիոնիստական ռեժիմի վայրագությունները: Իսկ նկատի ունենալով վերջերս Ալ-Շաֆաի հիվանդանոցում տեղի ունեցած ոճրագործությունները, ԱՀԿ-ին Իսրայելի անդամակցությունը պետք է չեղարկվի»։ 
Գազայի հատվածում Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի իրականացրած վերջին  հանցագործությունների հետևանքով զոհվել է 180 մարդ, այդ թվում՝ հիվանդներ,  բուժանձնակազմի անդամները և հիվանդանոցում ապաստանած փախստականներ։

Պիտակ