Ամերիկացի սենատորը բողոքել է Գազայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի խաբեության դեմ
(last modified Sat, 30 Mar 2024 12:38:38 GMT )
Մարտ 30, 2024 16:08 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորը բողոքել է Գազայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի խաբեության դեմ

ԱՄՆ Վերմոնտ նահանգի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը քննադատել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ ավելի մեծ քանակությամբ  զենք  Իսրայել ուղարկելու որոշում կայացնելու համար։ 

Ամերիկացի այս սենատորը X սոցիալական ցանցի իր օգտահաշվում գրել է.

ԱՄՆ-ն  ​​չի կարող Նեթանյահուին խնդրել, որ դադարեցնի խաղաղ բնակիչների ռմբակոծումը ,իսկ հաջորդ օրը նրան ուղարկի հազարավոր 2000 ֆունտանոց ռումբեր, որոնք կարող են հողին հավասարեցնել քաղաքի ամբողջ թաղամասերը: Սա լկտիություն է:

Սանդերսը ընդգծել է. «Մենք պետք է վերջ տանք Իսրայելի հետ մեր մեղսակցությանը։ Այլևս ռումբեր մի ուղարկեք Իսրայել»:

«Սանդերսի» գրառման պատկերը X սոցիալական ցանցում