Ապրիլ 15, 2024 10:27 Asia/Tehran
  • «Մարմինս ցավեց Արևմուտքի կեղխավորությունից․․․»․ գերմանացի բանաստեղծ Գյունտեր Գրասսի բանաստեղծությունը

Իսրայելի ռեժիմի ագրեսիվ քաղաքականությունը պարզ է անգամ հայտնի արևմտյան մտածողների համար։ Նրանցից շատերը քննադատլ են Գազայում ռեժիմի իրականացրած ոճրագործությունները։

Նրանցից մեկը գերմանացի գրող և բանաստեղծ, 1999 թվականին գրականության Նոբելյան մրցանակակիր  Գյունտեր Վիլհելմ Գրասսն է, ով արժանացել է ամերիկյան համալսարանների անհամար մրցանակների և պատվավոր դոկտորի կոչումների՝ որպես նշանավոր գրող և քանդակագործ։ Նա մահացել է 87 տարեկան հասակում Գերմանիայի Լյուբեկ քաղաքի հիվանդանոցում։

2012 թվականին բանաստեղծը  հրապարակեց «Այն, ինչ պետք է ասենք»  հակաիսրայելական բանաստեղծությունը։
Հեղինակը հայտարարեց, որ բանաստեղծությունը գրել է այն բանից հետո, երբ Գերմանիան Իսրայելին վաճառեց միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորությամբ սուզանավեր: Նրա կարծիքով․ «Միջուկային Իսրայելը սպառնում է աշխարհում գոյություն ունեցող փխրուն խաղաղությանը»։
Բանաստեղծության մեջ ասվում է․ 

«Ինչո՞ւ եմ ինքս ինձ արգելել
Անվանելու մի երկրի անունը,
Որ տարիներ առաջվանից ձեռք է բերել միջուկային ուժ, թեկուզ գաղտնի
Որևէ վերահսկողությունից դուրս,
Քանի որ ստուգելու հնարավորություն չկա․․․»։ 

Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ հանդես եկող մյուս մտածողներին հորդորելով խախտել լռությունը, Գրասսն ասում է․


«Խոստովանեմ,  որ ես այլևս չեմ լռելու,
Որովհետև Արևմուտքի կեղծավորությունից մարմինս ցավում է
Եվ հույս ունեմ, որ մյուսներն էլ կազատվեն լռությունիօց․․․»։

Սիոնիստական ռեժիմին զայրացրեց նոբելյան մրցանակի դափնեկիր Գրասսի բանաստեղծության հրապարակումը։