Ապրիլ 15, 2024 17:25 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիայի դեմ բողոքի ցույցեր
    Իսլամաֆոբիայի դեմ բողոքի ցույցեր

Հակահրեականությունը և իսլամաֆոբիան նույն մետաղադրամի երկու կողմերն են, և այն փաստը, որ եվրոպացի առաջնորդները, հակահրեականության դեմ ակնհայտ պայքարում, Իսրայելի կողմից ավելի քան 30,000 պաղեստինցիների սպանությունն արդարացված են համարում, ոչ այլ ինչ է, քան շեղում ռասիզմի դեմ պայքարում։

Հակահրեականությունը և իսլամաֆոբիան սպիտակամորթ եվրոպացիների ռասայական երևակայության մեջ միշտ եղել են երկվորյակ եղբայրների նման: Պատմականորեն, Եվրոպայում սպիտակամորթ և քրիստոնյա ժողովուրդների մայրցամաք ունենալը պահանջում էր մուսուլմաններին և հրեաներին հեռացնել Եվրոպայից:

Իսրայելի կազմավորմամբ, այդ հարցը շատ տարօրինակն կոպիտ բնույթ ստացավ։ Իսրայելի կազմավորումը հրեական նախագիծ լինելուց առավել, սիոնիստական նախագիծ էր, հիմնված սպիտակամորթ եվրոպացիների ազգայնականության վրա։

Իսրայելի կազմավորմամբ, հրեաները սպիտակամորթ համարվեցին և այսօր Իսրայելը եվրոպացի քաղաքական պաշտոնատարների կողմից համարվում է 1948 թվականից հետո ստեղծված հրեա-քրիստոնեական ավանդույթի մի մասը։

1948 թվականից հետո հրեաների բռնագաղթը Իսրայել

Արդյոք սիոնիզմին դեմ լինելը, հակահրեականություն է։

2019 թվականին, գերմանական բազմաթիվ կուսակցությունների կողմից ընդունվել է բանաձև, որը դատապարտել է Իսրայելի բոյկոտման, օտարման և պատժամիջոցների ենթարկման հայտնի շարժումը (BDS)՝ որպես հակասեմական գործողություն:

Սակայն մինչ այդ կար ևս մեկ կարևոր քայլ, որը Հոլոքոստի հիշատակին նվիրված միջազգային դաշինքի (IHRA) հաստատումն ու ընդունումն էր։

Այդ քայլն այնքան զավեշտալի էր, որ 100 միջազգային քաղաքացիական կազմակերպություններ ՄԱԿ-ին հղած նամակում պահանջեցին մերժել այդ սահմանումը, որը, նրանց կարծիքով, «չարաշահվում» է Իսրայելին օրինական քննադատությունից պաշտպանելու համար:

Համաձայն IHRA-ի սահմանման՝ Իսրայելի հասցեին ցանկացած քննադատություն համարվում է հակասեմական արարք, և արդյունքը ոչ այլ ինչ է, քան Ամերիկայում և Եվրոպայում Իսրայելի և սիոնիզմի վերաբերյալ ցանկացած քննադատական ​​ելույթի և խաղաղ բողոքի ցույցերի ճնշում։

Եվրամիությունից և Եվրոպայի Խորհրդից բացի, միության անդամ մի քանի երկրներ ընդունել են այս սահմանումը ազգային մակարդակով, այդ թվում՝ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Իսպանիան և Շվեդիան:

Թեև IHRA-ի սահմանումը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, սակայն այն մոտ ապագայում խոսքի ազատությունը լրջորեն խոչընդոտելու փորձ է:

 

Հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո «հակասեմիտիզմի» դեմ պայքարը

Հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո, չնայած Եվրահանձնաժողովի նախազգուշացմանը, ԶԼՄ-ների հաղորդագրությունները վկայում են այս մայրցամաքում հակասեմական միջադեպերի, ինչպես նաև իսլամաֆոբիայի աճի մասին: Այնուամենայնիվ, չնայած շատ եվրոպական կառավարություններ քննադատել են ՀԱՄԱՍ-ին սիոնիստների վրա հարձակվելու համար, միևնույն ժամանակ նրանք հավանություն են տալիս Իսրայելի կողմից Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությանը:

Մինչ եվրոպական կառավարություններն ի նշան համերաշխության իրենց ազգային հուշարձաններն ու կառավարական շենքերը զարդարում են Իսրայելի դրոշով` պաղեստինյան դրոշն է, որը ծածանվում է եվրոպական քաղաքների փողոցներում ժողովրդի միջոցով: Բայց Պաղեստինի կողմնակիցների բողոքի ու երթի ձայնը պետական ​​այրերի ու նույն ժողովրդի քվեով իշխանության եկածների ականջին հասնելու փոխարեն բախվում է արգելքի, ճնշումների ու վիրավորանքների։

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Եվրամիության կենտրոնական շենքը -  Բելգիան ճնշում է հակաիսրայելական մոտեցումները:

Եվրոպական քաղաքական իշխանությունները հիմնականում սգում են 1400 մարդու սպանությունը և շատերի գերեվարումը Պաղեստինի հարձակումների ժամանակ, բայց միևնույն ժամանակ նրանք անտեսում են Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում ավելի քան 30000 մարդու սպանությունը: Իսկ ավելի վատ այն է, որ պաղեստինցիների հանդեպ մարդկանց համակրանքը քրեականացվում է։

Պաղեստինցի գրողներ, ինչպիսին Ադանիա Շաբելին է, հրավիրված չեն Ֆրանկֆուրտի հայտնի գրքի ցուցահանդեսին, ֆուտբոլիստ Անվար ալ-Ղազին որակազրկվել է սոցցանցերում իր պաղեստինամետ գրառումների համար։

Հակաիսլամական եվրոպացի քաղաքական գործիչները, ինչպիսիք են Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը, ով նախկինում փորձել էր օրենքից դուրս ճանաչել պաղեստինամետ ցույցերը, ինչպես նաև պաղեստինամետ ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ), նույնպես պայքարում էին պաղեստինամետ բողոքի ցույցերը կեղծ համարելու համար: Նա արգելել է «հասարակական կարգի խախտումը» և նույնիսկ սպառնացել է արտաքսել օտարերկրացիներին, ովքեր մասնակցում են այս երթերին։

Ժերալդ Դարմանին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար

Սկզբում ֆրանսիական ոստիկանությունը դաժանորեն ճնշեց բողոքի ցույցերը՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, սակայն կրկին հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ և այս անգամ նույնիսկ հազարավոր մարդիկ միացան արգելված երթերին։

Նույնը եղավ Գերմանիայում։ Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն Պաղեստինի: Այս խաղաղ հավաքներին մասնակցելու և միայն Պաղեստինի դրոշը ծածանելու համար նրանք ենթարկվել են ոտնձգությունների։

Բողոքի ցույցեր Ֆրանսիայում՝ ի պաշտպանություն Պաղեստինի

Բրիտանիայի ներքին գործերի նախկին նախարար Սուելլա Բրեյվերմանը նույնպես հայտարարեց «Գետից մինչև ծով, Պաղեստինը ազատ կլինի» կարգախոսը որպես հնարավոր հանցագործություն։ Մյուս կողմից, Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարեց, որ սա Համասի կարգախոսն է: Ուստի Բավարիայի նահանգի դատախազը հայտարարեց, որ այս կարգախոսի պատիժը հավասար է «Հեյլ Հիտլեր» (կեցցե Հիտլեր) արտասանելու պատժին։

Վերջապես, եվրոպական քաղաքական էլիտաները աղետալի ազդանշաններ են ուղարկում համաշխարհային հանրությանը. «Պաղեստինցիների կյանքն ավելի քիչ արժե, քան Իսրայելցու կյանքը: Թվում է, որ հիմնական դասը, որ քաղել են եվրոպացի առաջնորդները Հոլոքոստից, այն է, որ «Հոլոքոստն այլևս երբեք չի կրկնվի» հայտնի կարգախոսը վերաբերում է միայն հրեաներին և ոչ թե մոլորակի որևէ այլ ժողովրդի: