Ապրիլ 17, 2024 10:11 Asia/Tehran
  • Super Bowl 2024-ի եզրափակիչ խաղն ամենադիտվածն էր այս խաղի պատմության մեջ։
    Super Bowl 2024-ի եզրափակիչ խաղն ամենադիտվածն էր այս խաղի պատմության մեջ։

Եզրափակիչ խաղի ընդմիջման ժամանակ, ցուցադրվեց Իսրայելի պատվիրած՝ 30 վայրկյան տևողությամբ և Գազայի ցեղասպանությունն արդարացնող գովազդային հոլովակ:

Խաղն ունեցավ 123 միլիոն դիտում, դառնալով այս խաղի ապտմության մեջ ամենդիտվածը։ Չնայած Իսրայելի պատվիրած գոզավդի արձագանքը թույլ էր, սակայն հարց  է ծագում, թե ո՞րն է սպորտի ու քաղաքականության տարանջատումը, ինչի մասին այդքան խոսում են ամերիկացի քաղաքական գործիչները։ 

 

Ո՞ւմ համար
Պատասխանը հետևյալն է․ չնայած սպորտը քաղաքականությունչից տարանջատելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին, այդ երկիրը սպորտը մշտապես ծառայեցրել է իր քաղաքական նպատակների համար։ Այսինքն՝ եթե խոսքը վերաբերվում է ԱՄՆ դաշնակիցներն, ինչպիսին է Իրսայելը, ու եթե անգամ այդ դաշնակիցն ամերիկացի հարկատուների փողերով Պաղեստինում ցեղասպանություն է  իրականացնում,  սպորտը քաղաքականացվում է։ 

Վերջին 7 ամիսներին, Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ սպանել է ավելի քան 33 հազար պաղեստինցու, վիրավորել ավելի քան 80 հազարին։ Այս ժամանակահատվածում տեղահանվել է ավելի քան 2 միլիոն մարդ։ Եվ այս հանցագործությունների նկատմամբ մարզական աշխարհի լռությունը վկում է երկակի ստանդարտների ու կեղծավորության մասին։ 
Չնայած Իսրայելի հանցագործություններին, արևմտյան երկրները  

պատրաստ չեն անգամ ամենաթույլ ձևով արձագանքել ռեժիմի գործողություններին։

Սպորտը՝  բողոքելու և պատժելու համար

Սպորտը մշտապես որպես հարթակ է ծառայել  անարդարության դեմ բողոքելու համար։ Թերևս ամենահայտնի պատմությունը վերաբերվում է 1968 թվականին Մեխիկոյի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ն ներկայացնող թեթև ատլետներ Թոմի Սմիթի և Ջոն Կառլոսի բողոքին: Նրանք մեդալները ստանալու ժամանակ ծնկի իջան և բռունցքները բարձրացրին՝ ի նշան ռասիզմի դեմ բողոքի: Մարզիկներին   հեռացրին խաղերից։

ԱՄՆ-ն սպորտն օգտագործում է իր թշնամիներին պատժելու համար։ 1979թ ԽՍՀՄ ուժերի ԱՖղանսան ներխուժումից մեկ տարի անց, ԱՄՆ-ն ստիպեց 65 երկրների բոյկոտել Մոսկվայի ամառային Օլիմպիական խաղերը։ Իսկ  Խորհրդային Միությունը և Վարշավայի պայմանագրի մյուս անդամները բոյկոտեցին 1984 թվականին Լոս Անջելեսում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը։

 

Տարանջատում գաղափարներում ու կարգախոսներում 

Պատմությունը վկայում է, որ շատ հաճախ, սպորտի ու քաղաքականության միջև ենթադրյալ տարանջատումը վերանում է։ Հորդանանի ազգային հավաքականի խաղացող Զարեհ Նաջարն ասում է․ «Իդեալական աշխարհում սպորտն ու քաղաքականությունը պետք է լինեն առանձին, իսկ մարզիկներին թույլատրվի մրցել։ 

Սակայն պատմությունը վկայում է, որ սպորտը հաճախ ծառայում է որպես քաղաքական միտք արտահայտվելու և փոփոխությունների հզոր հարթակ»:

 

Երկակի ստանդարտներ 

Երկակի ստանդարտներն ավելի տեսանելի են դառնում, երբ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման արձագանքները համեմատում ենք պաղեստինցիների վրա Իսրայելի հարձակման արձագանքների հետ։ Առաջին դեպքում սպորտը քաղաքականացվեց ու Ռուսաստանը պատժվեց ագրեսիայի համար։ Հետևելով Արևմուտքի բարձրացրած աղմուկին, պրոֆեսիոնալ սպորտային կառույցներն աջակցեցին Ուկրաինային։ Սակայն պաղեստինցիների հետ համերախշխության ցանկացած դրսևորում սպորտային աշխարհում արգելված է։ 

Արևմտյան երկրների երկակի ստանդարտների շրջանակներում ռուս մարզիկներին արգելվեց  օլիմպիական խաղերին մասնակցել իրենց երկրի դրոշով։

Իսրայելն ընդդեմ սպորտի

Նախքան 2023թ հոկտեմբերի 7-ն Իսրայելը սպանել էր 250 պաղեստինցու։ Այս տարին ամենամահաբերն էր պաղեստինցիների համար, սակայն սպորտի աշխարհը կրկին լուռ էր։

Հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին սպանեց մոտ 85 պաղեստինցի մարզիկների: Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի տվյալներով՝ սպանվածների թվում էին 55 ֆուտբոլիստներ և 30 այլ մարզաձևերի ներկայացուիցիչներ։

Ըստ այս հայտարարության՝ Իսրայելը թիրախավորել է պաղեստինցի մարզիկներին, մասնավորապես՝ ֆուտբոլիստներին, ակումբների նախագահներին, մենեջերներին և մրցավարներին։

Հարձակումների ընթացքում ոչնչացվել է 9 մարզական կենտրոն, որոնցից 5-ը Գազայում, չորսը՝ Հորդանան գետի արևմտյան ափին։ Տարիներ շարունակ, Իսրայելը թիրախավորել է պաղեստինցի մարզիկներին։ 

Սակայն մարզական հանրությունը շարունակում է լռել։ 2023թ․ հոկտեմբերի 8-ին Ամերիկյան բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) հայտարարություն տարածեց ի աջակցություն իսրայելցիների և դատապարտեց պաղեստինցիների ռազմական գործողությունները, նշելով, որ դա ահաբեկչություն է։ 
 

Քաջերը ողջ են 
Ու չնայած Պաղեստինին աջակցելու հետևանքով առկա բոլոր ռիսկներին, որոնց հետ բախվում են մարզիկնրեը, պաղեստինցիներն աջակից մարզիկներ ունեն ամբողջ աշխարհում։ Նրանց թվում է կանանց բասկետբոլի  աստղ Նատաշա Կլաուդը։

 կանանց բասկետբոլի  աստղ Նատաշա Կլաուդը

Հաշվի առնելով սպորտի քաղաքականացումը և այն հանգամանքը, որ ռուս մարզիկներին արգելվել է մասնակցել միջազգային մրցումներին, սակայն Գազայում ցեղասպանություն իրականացնող Իսրայելի մարզիկների նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառվել, գուցե անհրաժեշտ է, որ խիզախ ժողովուրդները և նրանց անկախ կառավարությունները հավաքական բոյկոտ սկսեն իսրայելական սպորտի և ռեժիմի մարզիկների դեմ։