Ապրիլ 19, 2024 09:29 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Արևմտյան Ասիայում սխալ հաշվարկներն աղետալի կլինեն աշխարհի համար

Զգուշացնելով Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակի կապակցությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ անգամ մեկ սխալ հաշվարկը կարող է աղետալի լինել ողջ տարածաշջանի համար։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մտահոգություն հայտնելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հետևանքով Արևմտյան Ասիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, Անտոնիո Գուտերեշն ասել է․ «Տարածաշրջանն անդունդի եզրին է»։

Նա նշել է, որ լարվածության աճն առավել քան երբևէ մեծացրել է Արևմտյան Ասիայում կայուն խաղաղություն հաստատելու  և Պաղեստին անկախ պետության ձևավորման բարեխիղճ ջանքերին աջակցելու կարևորությունը։

Դիմելով Սիոնիստկան ռեժիմին, Գուտերեշն ասել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին բռնությունների և պատերազմի դադարեցումը և Գազայի հատվածում ցեղասպանության դադարեցումը զգալիորեն կնվազեցնի տարածաշրջանի լարվածությունը։

2023թ հոկտեմբերի 7-ից սկսած, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնսիտական ռեժիմը ցեղասպանության է ենթարկում Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչներին։ Իսկ իրավապաշտպան կազմակերպխությունների լռությունը պատճառ է դարձել, որ ռեժիմը շարունակի կանանց ու երեխաների կոտորածը։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝  Գազայի  պատերազմի մեկնարկից մինչ օրս իսրայելական բանակի հարձակումների զոհերի թիվը հասել է 33 հազար 899-ի,  վիրավորներինը՝ 76 հազար 664-ի։

 

Պիտակ