Ապրիլ 19, 2024 16:41 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Բրիտանիան կորցրել իր ուժը

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Դեյվիդ Միլիբենդը նշում է, որ Բրեքզիթից հետո երկիրը կորցրել է իր ազդեցությունը և դարձել աշխարհի միջին տերությունների տասնյակի երկրներից մեկը։

Ներկայումս Միջազգային փրկարարական կոմիտեի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Միլիբենդը նշում է․ «Մենք ամուր հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, սակայն Եվրամիության հետ մեր կապերը թույլ են»։

Նա նշել է, որ Բրիտանիայի անկումը կարող է ավելի արագ տեմպերով առաջ գնալ, եթե ԱՄՆ-ում այս տարի նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը։ 
Միլիբենդի կարծիքով, եթե անգամ նախագահական ընտրություններում հաղթի Բայդենը, ակտիվ և կայուն համաշխարհային ռազմավարական ղեկավարությունը պահպանելու ԱՄՆ-ի հնարավորությունների և պատրաստակամության վերաբերյալ կասկածներ կան։ 

Նա նշել է․ «Մի աշխարհում, որտեղ ԵՄ-ն զենք է ուղարկում Ուկրաինա, ընդունում է վեց միլիոն ուկրաինացի փախստականների և հանդիսանում է զարգացման կարևոր դերակատար, միաժամանակ լինելով G20-ում և վերահսկող  ուժ առևտրի, կլիմայի ոլորտներում,  մենք  պետք է փոխենք մեր ճանապարհը։ Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ից առանձնացած Բրիտանիայի քաղաքականության արդյունավետությունը պակասել է։ Նույնը վերաբերվում է Չիանստանին»։ 

2007-ից 2010 թվականներին Թոնի Բլերի և Գորդոն Բրաունի օրոք Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Միլիբենդը նշել է, որ Բրեքզիթի պատրանքներից մեկն այն էր, որ Բրիտանիայի ճակատագիրը կախված է իր որոշումներից, այլ ոչ թե այլ երկրների հետ համագործակցելու հնարավոությունից։ 

Նա ասել է․ «Ջոնսոնի կառավարությունը ցուցյ տվեց բրիտանացի օրենսդիրների համար առկա վտանգը։ Մեծ Բրիտանիայի հզորության և դիրքի մասին գաղափարները տեղ չունեն մի աշխարհում, որտեղ գերակշռում են   գլոբալ ռիսկերը և հզոր, ճարպիկ, հմուտ, երբեմն գիշատիչ պետությունները։ Մենք մեր ուժը պետք է գնահատենք ներկա իրավիճակով, ոչ թե ըստ անցյալի»։