Ապրիլ 19, 2024 18:37 Asia/Tehran
  • Շոլցը Բեռլինում բանակցություններ կվարի Ալիևի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 26-ին բանակցություններ կվարեն Բեռլինում։

Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

«Երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության հարցեր, ինչպես նաև տնտեսական և էներգետիկական թեմաներ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: