Ապրիլ 20, 2024 12:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Իսրայելի իշխանությունն այդ երկրի նկատմամբ 

1948թ իր գոյության մասին հայտարարելուց հետո, Իսրայելը գաղափարական պատերազմ է սկսել իրականության դեմ։ 

Իշխանություն ԱՄՆ-ի նկատմամբ 
Նախքան 2023թ հոկտեմբերի 7-ին իրականացված «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունն Իսրայելին հաջողվել էր ԱՄՆ-ում հիմնել կրոնական ու քաղաքական գաղափարների կենտրոն, որը վերահսկում էր ռեժիմի մասին պատմություններն ու լռեցնում ընդդիմադիր ձայները։
Իսրայելի մասին պատմությունը ներթափանցել էր ամերիկացի քաղաքական գործիչների, ակադեմիկոսների, նշանավոր քրիստոնյա գործիչների, լրատվամիջոցների և, ի վերջո, ամերիկացիների մեծ մասի մտածողության ու բառապաշարի մեջ: 
Տաօրինակ է, որ Amnesty International-ի, Human Rights Watch-իև B'Tselem-ի բազմաթիվ զեկույցներից հետո,  որոնք փաստում են Իսրայելի կողմից 76 տարի շարունակ  հողերի օկուպացման, ապարտեիդի, բռնաճնշումների, խոշտանգումների և ցեղասպանության մասին, ռեժիմի կողմնակիցները շարունակում են լռել։  

Խեղդելու քաղաքականություն 

Վերջերս ամերիկացի լրագրողը 57 տարի աշխպատանքից հետո հեռացվել է աշխատանքից, Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցության մասին հրապարակային հայտարարությունից հետո։
Նա այս կապակցությամբ աել է․ «ԱՄՆ-ում չի կարելի դատապարտել Իսրայելին և շարունակել հանգիստ ապրել»։
MSNBC-ի ամենշաբաթյա հաղորդաշարի հայտնի հաղորդավար Մեհդի Հասանը մեկ ուրիշ լրագրող է, ով նույնպես պատժվել է պաղեստինցիներին աջակցելու և Իսրայելին քննադատելու համար: Ամերիկյան մեդիա ոլորտն այդ թվում նաև MSNBC-ին, գտնվում են Իսրայելի ճնշման տակ և չեն կարող հեռանալ «իսրայելական ռեժիմի համար ընդունելի» դիսկուրսից։ Այդ է պատռճառը, որ վերջիններս խուսափում են լուսաբանել պաղեստինցիների տառապանքներն ու իրականում դարձել են Թել Ավիվի քարոզչական ցանցի մի մասը։ 
ԱՄՆ-ի առաջնահերթությունը և Նեթանյահուի պայքարը

Ավելի քան յոթ տասնամյակ ԱՄՆ գլխավոր առաջնահերթությունը եղել է Արևմտյան Ասիայում իր բազաների անվտանգության ապահովումը։
1973 թվականին Սենատ մուտք գործելուց հետո, Ջո Բայդենը դարձել է «Իսրայելի բարեկամը»։ Նա հաճախ ասում է. «Ես սիոնիստ եմ»։
Եվ Բայդենի վարչակարգը շարունակում է աջակցել Իրայելին նույնիսկ երբ ռեժիմը փորձում է ընդլայնել պատերազմի ծավալները և հարձակումներ իրականացնում Լիբանանի ու Սիրիայի դեմ։ 
Եվ այդ աջակցությունը ցուցաբերվում է մի իրավիճակում, երբ ամերիկյան հասարակությունը և նույնիսկ որոշ հրեա ներգաղթյալներ բողոքում են Թել Ավիվի կողմից Գազա և Ռաֆահ քաղաքներ ծրագրված ցամաքային ներխուժման դեմ:
Տասնամյակներ շարունակ Նեթանյահուն փորձում է  աշխարհին համոզել, որ Իրանը սպառնալիք  է ու ԱՄՆ-ին ներքաշել Թեհրանիհետ պատերազմի մեջ։ 
Իսկ 2023թ հոկտեմբերի 7-ի գործողությունից  հետո, Իրանի դեմ ուղղված Նեթանյահուի չհայտարարված պատերազմը սաստկացել է։ Նա շատ լավ գիտի ինչպես ապահովել իր շահերը, համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Գազայի ցեղասպանությունից, իր կողմ գրավել ռեժիմի ներքին ուժերին ու հասարակական կարծիքը և հետաձգել իր քաղաքական մահը։
Գազայում Իսրայելի հանցագործությունների հիմքը ցեղասպանությունն է և աշխարհում յուրահատուկ կրոնական էթնոս ստեղծելու Իսրայելի գաղափարի անբաաժանելի մասը։
Ի վերջո պետք է ասել, որ ԱՄՆ-ում Իսրայելի աղանդը բոլոր միջոցներով փորձում է կոտրել Պաղեստինի դիմադրության ոգին և այդ երկիրը դարձնել իր գաղութը։ Եվ Իսրայելը գիտի, որ իր բոլոր ծրագրերում ԱՄՆ-ը լավագույն գործընկերն է։