ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի նախապատրաստմանը
(last modified Wed, 15 Jun 2016 04:53:54 GMT )
Հունիս 15, 2016 09:23 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն  չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի նախապատրաստմանը

ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը:

Նա զերծ մնաց մեկնաբանություններից եւ չպատասխանեց հանդիպման անցկացման հնարավոր ժամկետի մասին հարցին:

«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի կազմակերպման աշխատանքներում, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել»,- ասել է նա՝ հավելելով. «Որքան գիտենք՝ այն կազմակերպվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դուք պետք է ձեր հարցերն ուղղեք ռուսական իշխանություններին»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտին հունիսի 20-ին Պետերբուրգում Ղարաբաղի հարցով առանձին հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, այնուհետեւ եռակողմ հանդիպում է անցկացվելու:

Պիտակ