Հունիս 15, 2024 19:40 Asia/Tehran
  • Պուտին. Աշխարհում տիրող իրավիճակը արևմտյան երկրների կամայականության եւ ամբարտավանության արդյունք է

Ռուսաստանի նախագահը նշելով, որ աշխարհում տիրող իրավիճակը արեւմտյան երկրների կամայականության  ու ամբարտավանության արդյունք է, հայտարարել է, որ աշխարհը մոտեցել  է անվերադարձ կետին։

«Վլադիմիր Պուտինը» ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում  անդրադառնալով Ռուսաստանին ռազմավարական պարտություն պարտադրելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ջանքերին,  հավելել է, որ  հնարավոր բոլոր միջոցներով իր կայսերական դիրքերը պահպանելու ԱՄՆ-ի ջանքերը, միայն այս երկիրը կտանեն դեպի անկում։

Ըստ Pars Today-ի՝ Պուտինն այս առնչությամբ՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմին, ասել է. «Այս ճգնաժամը հակամարտություն չէ երկու երկրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ այս պատերազմը Արևմուտքի ագրեսիվ քաղաքականության արդյունք է։ ՆԱՏՕ-ի դիվանագիտությունն այն է,որ  մեկ երկրին մեղավոր ներկայացնի  և իր ողջ ուժը կենտրոնացնի նրա վրա։

Պուտինը հավելել է. -« Ռուսաստանը հույս ուներ, որ Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով, սակայն Մոսկվայի բոլոր առաջարկները մերժվեցին» ։

Ռուսաստանի նախագահը հերքելով այն լուրերը, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա, ասել է. «Այս պնդումը բացարձակապես անհիմն է և սպառազինությունների մրցավազքն  արդարացնելու փորձ, Ռուսաստանի կողմից որևէ վտանգ չի սպառնում Եվրոպային, այլ գլխավոր վտանգը հենց ԱՄՆ-ն է։