ՅՈՒՆՍԻԵՖ-ի խոսնակ․ Գազայի պատերազմը երեխաների դեմ է
https://parstoday.ir/hy/news/world-i219310-ՅՈՒՆՍԻԵՖ_ի_խոսնակ_Գազայի_պատերազմը_երեխաների_դեմ_է
ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկուշաբթի առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Գազայում պաղեստինցի երեխաների վիճակը ծանր է և պատերազմը պատերազմ է երեխաների դեմ։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 17, 2024 05:49 Asia/Tehran
  • ՅՈՒՆՍԻԵՖ-ի խոսնակ․ Գազայի պատերազմը երեխաների դեմ է

ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկուշաբթի առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Գազայում պաղեստինցի երեխաների վիճակը ծանր է և պատերազմը պատերազմ է երեխաների դեմ։

ԻՌՆԱ-ն հղում անելով «Ալ Ջազիրային» հաղորդում է, որ ՅՈՒՆՍԻԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդեն ասել է․ «ՄԱԿ-ի պատմության մեջ բոլոր հակամարտությունների համեմատ, իմ ամենամեծ թվով գործընկերները զոհվել են Գազայի պատերազմի ընթացքում»։

Նա նշել է․ «Իսրայելը պատերազմում է Գազայի երեխաների դեմ։ Այն տեսարանները, որոնք ես տեսա հիվանդանոցներում Գազայի հատված իմ այցելության ժամանակ, սարսափելի են։ Գազայի բժիշկները մեծ կամք ունեն»։  

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Դիմադրության խմբավորումների կողմից իրականացված «Ալ-Աղսայի փոթորիկ» հակաիրսայելական գործողությունից հետո, իր ձախումը փոխհատուցելու համար, Իսրայելն ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների աջակցությամբ փակել է Գազայի հատվածի անցումները և դաժանորեն ռմբակոծում է այս տարածքը։

Պատերազմից ավելի քան 7 ամիս անց, ռեժիմն ավելի խորն է ընկղմվում ներքին ու արտաքին ճգնաժամերի ճահճի մեջ։ Այս ընթացքում ռեժիմը բացի հանցագործություններից, սպանդից, միջազգային օրենքների խախտումներից, օգնություն տրամադրող գործակալությունների ռմբակոծությունից և սովից բացի, այլ ձեռքբերումներ չի ունեցել։