Կլիմայի փոփոխության դեպքում հնդկաձավարը կարող է փոխարինել ցորենին. ուսումնասիրություն
Environmental and Experimental Botany (E&EB) թեմայով հրապարակված նոր ուսումնասիրության մեջUniversity of the Basque Country-ի գիտնականները հաստատել են, որ հնդկաձավարը (Fagopyrum esculentum) ապագայում կարող է դառնալ ցորենի (Triticum aestivum) արդյունավետ այլընտրանք:
Մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի բարձրացման, ջերմոցային էֆեկտին բնորոշ բարձր ջերմաստիճանի և երաշտի պայմաններում հնդկաձավարը ցորենի համեմատ ավելի բարձր հարմարվողական կարողություն է ցուցաբերել։
Հետազոտողները պարզել են, որ հնդկաձավարն ի վիճակի է արդյունավետորեն կարգավորել իր ջրային ռեժիմը և օգտագործել ջուրը բարձր ջերմաստիճանների և CO2-ի բարձր մակարդակներում, ինչը օգնում է օպտիմալ պայմաններ պահպանել ֆոտոսինթեզի և հակաօքսիդանտ նյութափոխանակության համար, հաղորդում է PlanetToday-ը: Ի տարբերություն ցորենի, որը ծայրահեղ երաշտի և CO2-ի բարձր պայմաններում ջրային պոտենցիալի զգալի կրճատում է ապրում, հնդկաձավարը ցույց տվեց ճկունություն և արտադրողականություն:
Այս արդյունքները ընդգծում են հնդկաձավարի ներուժը որպես արժեքավոր գյուղատնտեսական ռեսուրս փոփոխվող կլիմայական պայմաններում, որտեղ երաշտը և բարձր ջերմաստիճանը կարող են զգալի մարտահրավերներ ստեղծել ցորենի արտադրության համար: Այս տեսակի վերաբերյալ հետագա հետազոտությունները կարող են օգնել օպտիմալացնել գյուղատնտեսական պրակտիկան և ապահովել սննդի անվտանգությունն ապագա կլիմայի փոփոխության պայմաններում: