Հուլիս 09, 2024 15:29 Asia/Tehran
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:

«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ ԱԺ արտահերթ նիստերով պայմանավորված: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»,- տեղեկացրեց Հարությունյանը:

 

Պիտակ