«Բոկո Հարամի» գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ 7 ոստիկան է մահացել
Հունիս 18, 2016 13:44 Asia/Tehran
Նիգերի հարավ-արեւելքում «Բոկո Հարամի» ահաբեկիչները մի քանի զինծառայողների են սպանել եւ զենք-զինամթերք հափշտակել, հաղորդում է Reuters-ը:
Ուժային կառույցների աղբյուրները հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել նախարարական մակարդակով պատվիրակության այցելության պահին: Փոխհրաձգության հետեւանքով 7 ոստիկան է մահացել, եւս 12-ը՝ վիրավորվել: Նախարչարներից ոչ ոք չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ ընդունում են իսլամիստական խմբավորումների գործողությունների պատճառով իրենց տները լքած փախստականներին:
Հունիսի սկզբին հայտնի է դարձել, որ Չադը 2 հազար զինծառայող է ուղարկել հարեւան Նիգեր՝ «Բոկո Հարամի» գրոհայինների դեմ պայքարելու համար:
Պիտակ