ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա
Ռուսաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին, որը ենթարկվել է Իսրայելի զինված ագրեսիային: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Լիբանան իսրայելական ներխուժման հետ:
«Համերաշխություն ենք հայտնում զինված ագրեսիայի ենթարկված բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին», - նշված է հայտարարությունում։
ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա և կոչ է անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից և զբաղվել մերձարևելյան հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների իրական որոնմամբ:
«Իսրայելական ներխուժման համակցված բնույթը բոլոր զորատեսակների մասնակցությամբ հիմք է տալիս ենթադրելու, որ զոհերի թիվը դեռ կաճի։ Ակնհայտ է, որ նման քայլը, որը ձեռնարկվել Է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից «Հզբոլլահի» մի շարք առաջնորդների սպանությունից հետո, կհանգեցնի մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության հետագա էսկալացիայի»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը «Հզբոլլահ»-ի դեմ Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին: Գործողության հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութում տեղի ունեցած հարվածներից մեկի արդյունքում նահատակվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրոլլան: «Հզբոլլահն» խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։
Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել «Հզբոլլահի»՝ Լիբանանի հարավային սահմանագոտում գտնվող թիրախների դեմ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրոսելը հոկտեմբերի 1-ին հայտնել է, որ Լիբանանին հասցրած իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան հազար մարդ, հարյուրհազարավորները դարձել են բռնի տեղահանվածներ: