«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ
(last modified 2024-10-16T14:36:11+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 18:06 Asia/Tehran
  • «3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի ներկայացուցիչների ջանքերի համակարգման արդյունավետ մեխանիզմ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 17-18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու այս ձևաչափով հանդիպմանը, որը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:

«Այս ձևաչափը նաև առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու հնարավորություն է», - ասել է Զախարովան:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ միջոցառման շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:

Հիշեցնենք, որ Երևանը հաստատել է իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը:  Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ պաշտոնական Թբիլիսին չի մասնակցի առաջիկա հանդիպմանը։

 

Պիտակ