Էրդողանի և «3+3» ձևաչափով նիստի մասնակիցների հանդիպումը փակ կլինի
(last modified 2024-10-18T06:39:34+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 10:09 Asia/Tehran
  • Էրդողանի և «3+3» ձևաչափով նիստի մասնակիցների հանդիպումը փակ կլինի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա այսօր և փակ կլինի լրատվամիջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեկ տեղեկացրել էր, որ Էրդողանը նախատեսում է ընդունել նախարարներին, որոնք Ստամբուլ են մեկնելու` «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

«Էրդողանի հետ հանդիպումը կկայանա Թուրքիայի նախագահի նստավայրում Երևանի ժամանակով 17:00-ին»,– նշում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։

Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։

«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցի քննարկումներին։

 

Պիտակ