Ստեղծվել է միջուկային ԲՐԻԿՍ-ը
Մոսկվայում կայացել է ԲՐԻԿՍ-ի հանդիպումը՝ խաղաղ ատոմային էներգիայի մատակարարման ոլորտում ակտիվ ընկերությունների մասնակցությամբ։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է նաև Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության պատվիրակությունը, ստորագրվել է ԲՐԻԿՍ միջուկային հարթակ ստեղծելու մասին փաստաթուղթը։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Հոսեյն Դերախսանդեն։
Հարթակի հիմնական նպատակն է մշակել և ԲՐԻԿՍ ու ԲՐԻԿՍ+ շուկաներում կիրառել էներգետիկ և ոչ էներգետիկ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման լավագույն փորձը և առաջադեմ մոտեցումները, ինչպես նաև անդամ երկրների միջուկային արդյունաբերության ոլորտում խրախուսման մեխանիզմների և մոդելների մշակումն ու նախագծերի իրականացումը։
Ռուս փորձագետների կարծիքով, մինչև 2050 թվականը ԲՐԻԿՍ երկրները կմատակարարեն ամբողջ աշխարհում սպառվող էներգիայի առնվազն կեսը, իսկ միջուկային էներգիան կարևոր դեր կխաղա դրա աճող պահանջարկի բավարարման գործում։
Իրանը ԲՐԻԿՍ խմբին միացել է 2024թ։ Խումբը ստեղծվել է 2006 թվականին՝ Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից։ 2011 թվականին դրան միացել են ՀԱՀ-ը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան և Իրանի Իսլամական Հանրապետությունը։
ԲՐԻԿՍ-ի անդամները ներառում են աշխարհի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը, ինչպես համաշխարհային ՀՆԱ-ի 36,7%-ը։