Ռուսաստանի ԱԻՆ–ը Բեյրութի օդանավակայան է հասցրել 19 տոննա մարդասիրական օգնություն
https://parstoday.ir/hy/news/world-i225252-Ռուսաստանի_ԱԻՆ_ը_Բեյրութի_օդանավակայան_է_հասցրել_19_տոննա_մարդասիրական_օգնություն
Մարդասիրական գործողությունն իրականացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարականով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 05, 2024 16:32 Asia/Tehran
  • Ռուսաստանի ԱԻՆ–ը Բեյրութի օդանավակայան է հասցրել 19 տոննա մարդասիրական օգնություն

Մարդասիրական գործողությունն իրականացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարականով։

ՌԴ ԱԻՆ Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը Բեյրութի միջազգային օդանավակայան է հասցրել 19 տոննա մարդասիրական օգնություն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ հատուկ ինքնաթիռը Բեյրութ է հասցրել ավելի քան 19 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ, որը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղամիջոցներ։

Նույն ինքնաթիռով Լիբանանից, ՌԴ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով, տեղափոխվել է 97 ռուսաստանցի, որոնք տուժել էին հանրապետության տարածքում Իսրայելի հարվածներից։

Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: 

Իրավիճակը  սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ: