ԱՄՆ նախագահական բընըտրություններում Թրամփի հաղթանակի պատճառը
Հայտարարվել են ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրողների ձայների հաշվարկի արդյունքում հաղթող է ճանաչվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է 277 էլեկտորալ ձայն։ Թրամփի գլխավոր մրացկից Քամալա Հարիսը ստացել է 224 էլեկտորալ ձայն։
Ձայների այս տարբերությունն անկանխատեսելի էր, քանի որ վերջին ամիսներին ԶԼՄ-ների ու սոցիալական կենտրոնների կողմից անցկացված հարցումների համաձայն՝ Հարիսը միշտ առաջատար դիրքում էր։ Սակայն ընտրություններից մի քանի օր առաջ «տատանվող» նահանգներում իրավիճակը փոխվել է և դրանցից շատերում Թրամփն առաջ է անցել կամ ձայների թվով շատ մոտ է եղել Հարիսին։
Փորձագետների կարծիքով՝ Թրամփի հաղթանակի հիմնական պատճառը երկրում առկա իրավիճակից ժողովրդի համատարած դժգոհությունն է և փոփոխության հույսը։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն X-ում արած գրառման մեջ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, գրել է․ «Այս արդյունքը գլուխկոտրուկ չէ։ Երբ ընտրողների 70 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն սխալ ուղու վրա է, իսկ դեմոկրատ թեկնածուն երկրի փոխնախագահն է, ով այն կտանի սխալ ուղով, ապա դուք հավանաբար պարտվելու եք»:
Վերջին 4 տարիների ընթացքում ամերիկացիներն այնքան խնդիրներ են ունեցել, որ այլևս չեն կարողանում հոգալ կյանքի ծախսերը՝ գնաճի ու ցածր աշխատավարձերի պատճառով։ Աշխարհը բառացիորեն կրակի մեջ է և այս իրավիճակում դեմոկրատները չէին կարողղ հաղթանակ ակնկալել։
Բայդենի վարած արտաքին քաղաքականությունը, որի նախագծմանը մասնակցել է նաև Քամալա Հարիսը, որպես փոխնախագահ, անընդունելի է։ Վերջին տարիներին Բայդենի վարչակազմը միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն և զենք է տրամադրել Ուկրաինային՝ ԱՄՆ-ի գլխավոր թշնամիներից մեկի՝ Ռուսաստանի հետ պատերազմում, ինչն արժանացել է հանրապետականների, այդ թվում՝ Թրամփի քննադատությանը։
Մյուս կողմից, Գազայի պատերազմի սկզբից, այն դադարեցնելուն ուղղված ջանքերի փոխարեն, Բայդենի կառավարությունը 19 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Իսրայելին՝ դառնալով պատերազմի շարունակման և պաղեստինցիների ցեղասպանության պատասխանատուն։ Բայդենի վարած այս քաղաքականությունն արժանացավ ամերիկացի երիտասարդների, հատկապես ուսանողների քննադատությանը։
րդյունքում ԱՄՆ-ում ձևավորվեց պաղեստինամետ ուսանողների շարժում։
Քամալա Հարիսը, որպես Բայդենի տեղակալ, Գազայի պատերազմը դադարեցնելու և հրադադար հաստատելու համար լուրջ և արդյունավետ ջանքեր գործադրելու փոխարեն ընդամենը մի քանի մակերեսային և անարդյունավետ հայտարարություններ է արել այս կապակցությամբ և բազմիցս ընդգծել է Իսրայելին համակողմանի աջակցության շարունակումը։
Վերոնշյալ ներքին ու արտաքին գործոնները միասին պատճառ դարձան, որպեսզի ամերիկացիների մեծամասնությունը հիասթափվի դեմոկրատներից և Հարիսի փոխարեն ընտրի Թրամփին՝ հուսյ ունենալով, որ երկրի վիճակը կփոխվի։